Հաճախ տրվող հարցեր
ԱՌԱՔՈՒՄ
Truezard.com-ը առաջարկում է օգտվել առաքման արագ և մատչելի ծառայությունից: ԱՌԱՔՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է Երևան քաղաքի տարածքում 2 աշխատանքային օրվա ընթացքում, մարզերում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի տարածքից դուրս՝ 14-30 օրվա ընթացքում։ Մարզեր և Հայաստանի տարածքից դուրս առաքելու դեպքում պատվիրատուն առաքանին ստանում է մոտակա փոստային բաժանմունքից։
Կայքը հնարավորություն է տալիս կատարել օնլայն պատվերներ երկու տարբերակով՝ գրանցվելով որպես օգտատեր կամ կատարել պատվեր որպես հյուր։ Օգտատերերի լրացրած ինֆորմացիան, անձնական տվյալները, բանկային հաշիվների մասին ինֆորմացիան պահվում են գաղտնի: Գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության և բանկի կողմից։ Որպես հյուր պատվեր կատարած անձանց տվյալները չեն պահպանվում համակարգում։
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Տվյալների դաշտը լրացնելիս խնդրում ենք ճշգրիտ լրացնել առաքման հասցեն, հատուկ տրամադրված լրացուցիչ դաշտում նշել հասցեի մանրամասները, ստացողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը (անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու համար)։ Եթե ցանկանում եք թողնել երկտող, լրացուցիչ ինֆորմացիայի դաշտում կարող եք նշել երկտողի տեքստը: Հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքիչն իրավասու է հանձնել առաքանին երրորդ անձի (հաստատության ադմինիստրատորին, հասցեում բնակվով մեկ այլ անձի)՝ հետագայում առաքանին հասցեատիրոջը փոխանցելու նպատակով։
Աո, խանութ-սրահում առկա է ամբողջ տեսականին:
Կարող եք այցելել Խանջյան փողոց 33 հասցեով գտնվող խանութ-սրահ,
որը գործում է ամեն օր՝ երկուշաբթից շաբաթ,ժամը 10:00–20:00,կիրակի՝ 11:00–19:00: